Դումայում քննարկում են ՌԴ քաղաքացիների համար ելքի վիզաների ներդրման հնարավորությունը![]() 13 նոյեմբերի 2015 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Պետդումայում քննարկում են ՌԴ քաղաքացիների համար ելքի արտոնագրերի ներմուծման հնարավորությունը: Այդ մասին «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի ուղիղ եթերում հայտնել է Պետդումայի սահմանադրական օրենսդրության և պետականաշինության կոմիտեի փոխնախագահ Վադիմ Սոլովյովը: Նա նշել է, թե որքան կարևոր է ՌԴ քաղաքացիներին իրազեկել այն երկրների անվտանգության մասին, ուր նրանք մտադիր են մեկնել հանգստանալու: Ըստ նրա, Պետդումայում քննարկում են այս գաղափարի իրագործման տարբերակները, որոնցից մեկը կարող է լինել ելքի արտոնագրերի ներմուծումը: «Այժմ շատ են առաջարկները ելքի արտոնագրեր սահմանելու վերաբերյալ: ԱԳՆ և ազգային անվտանգության պաշտոնական ներկայացուցիչները պետք է բացատրեն, թե ինչ ռիսկի է նա ենթարկվում: Եվ երբ նա արդեն ստանում է այդ պաշտոնական տեղեկատվությունը, ստորագրում է, որ` այո, ես ամեն ինչ գիտեմ, տեղյակ եմ, ինձ զգուշացրել են, բայց ես պնդում եմ, որ պետք է մեկնեմ, այդ ժամանակ նրան կթույլատրեն մեկնել»,-ասել է Սոլովյովը, հայտնում է Gazeta.ru-ն: Ավելի վաղ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը հայտարարել էր, որ «արտագնա տուրիզմի սահմանափակումներ Ռուսաստանում չեն լինի: Ըստ նրա, ՌԴ իշխանություններն անվտանգության աուդիտ են անցկացնում արտերկրի օդանավակայաններում: Նոյեմբերի 6-ին ՌԴ որոշեց դադարեցնել ավիահաղորդակցությունը Եգիպտոսի հետ և տարհանել այնտեղ մնացած բոլոր զբոսաշրջիկներին: Հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավը, որը կատարում էր 9268 Շարմ էլ Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթը, վթարի ենթարկվեց թռիչքից 23 րոպե անց: Ինքնաթիռում կար 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: A 321-ի ինքնագրիչների վերծանմամբ զբաղվող քննիչները հայտնել են, որ գրանցվել է պայթյուն, որը կապված չի եղել շարժիչի խափանման հետ: «Սև արկղերի» ձայնագրությունները թույլ են տալիս լսել պայթյունի աղմուկը, որը տեղի է ունեցել թռիչքի ժամանակ»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |