Չինաստանը $25 մլն վարկ կտրամադրի ՀՀ-ին մաքսային հսկողության սարքավորումների համար13 նոյեմբերի 2015 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը վավերացրել է արտոնյալ վարկի տրամադրման մասին 2015-ի մարտին Չինաստանի հետ կնքված շրջանակային համաձայնագիրը: Ինչպես ասել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, համաձայնագրով Հայաստանին կհատկացվի 156 մլն չինական յուան (մոտ 25.3 մլն ԱՄՆ դոլար): Մարման ժամկետը՝ 20 տարի է, որից 5-ը՝ արտոնյալ, տարեկան տոկոսադրույքը կլինի 2%։ Միրումյանը նշել է, որ միջոցները տրամադրվելու են բացառապես սարքավորումների տեսքով Հայաստանի մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման ծրագրի համար: «Նշված սարքավորումները թույլ կտան բարձրացնել մաքսային հսկողության արդյունավետությունն ու կրճատել մաքսային ձևակերպումների ժամանակը»,-ասել է Միրումյանը, հայտնում է ԱՌԿԱ-ն: Փոխնախարարը նշել է նաև, որ, մասնավորապես, Չինաստանը սարքավորումներ է տրամադրելու երկաթուղային տրանսպորտով առաքվող ապրանքների մաքսային զննության համար, Հայաստանը նման սարքավորումներ չունի: «Տեխնիկան թույլ կտա մաքսային զննություն անցկացնել ռենտգենի տեխնոլոգիայի միջոցով` գնացքի 30 կմ/ժ արագությամբ ընթացքի ժամանակ»,-ասել է Միրումյանը: Ըստ փոխնախարարի, Հայաստանը նաև շարժական սկաներներ կստանա, որոնք անհրաժեշտ են մաքսային պահեստներում և թույլ են տալիս ստուգումներ անցկացնել առանց բեռը բացելու և ֆիզիկական հսկողության, ինչը թույլ կտա զգալիորեն կրճատել ստուգմների ու մաքսային ձևակերպումների համար պահանջվող ժամանակը: Նա նաև նշել է, որ կտրամադրվեն ֆիզիկական անձանց կողմից ոչ միայն մետաղյա, այլ նաև արգելված ոչ մետաղյա իրերի, այդ թվում թմրանյութերի և պայթուցիկ նյութերի, զննության համար նախատեսված համակարգեր: Հայաստանը նաև արդիական սարքավորումներ կստանա ավտոմեքենաների զննության համար, մասնավորապես, սկաներներ, որոնք թույլ են տալիս զննել նաև մեքենայի հատակը: Նախատեսված է նաև էլեկտրոնային կողպեքի համակարգի ներմուծում: Նախատեսվում է, որ մաքսային գոտին անցնելուց հետո տրանսպորտային միջոցը կդրոշմվի հատուկ էլեկտրոնային կողպեքով, որը համապարփակ տեղեկատվություն է պարունակում մաքսային հսկողության մասին: Համակարգը մշտապես առցանց է և թույլ է տալիս հետևել նրա տեղաշարժին, ապրանքի առկայությանն ու պարունակությանը: «Մշտադիտարկումը թույլ կտա զգալիորեն բարձրացնել մաքսային հսկողության արդյունավետությունը»,-ասել է Միրումյանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |