Էգոյանի «Հիշի՛ր» ֆիլմը Մար դել Պլատայի կինոփառատոնում արժանացել է հանդիսատեսի համակրանքին![]() 13 նոյեմբերի 2015 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Արգենտինական Մար դել Պլատայի Կինոյի միջազգային փառատոնում կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Հիշի՛ր» ֆիլմն արժանացել է հանդիսատեսի համակրանք մրցանակին, հայտնում է փառատոնի պաշտոնական կայքը: 30-րդ միջազգային կինոփառատոնի փակման արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին Մար դել Պլատայի «Աուդիտորիում» թատրոնում, որին ներկա են գտնվել ինչպես մրցույթի նախագահ Խոսե Մարտինես Սուարեսը, Արգենտինայի Կինոյի և արվեստի ազգային ինստիտուտի նախագահ Լուկրեսիա Կարդոսոն, այնպես էլ հայտնի դերասաններ և իշխանության ներկայացուցիչներ, հայտնում է ArmenianGenocide100.org-ը: Օսկարակիր Քրիստոֆեր Փլամմերի և Մարտին Լանդաուի մասնակցությամբ «Հիշի՛ր» ֆիլմը պատմում է Աուշվիցի (Օսվենցիմի) համակենտրոնացման ճամբարի տարագիրներից մեկի վրեժի մասին: Ինչպես ինքը՝ Էգոյանը, բազմիցս նշել է, ֆիլմն արտացոլում է նաև Հայոց ցեղասպանության ցավն ու տառապանքը: Ատոմ Էգոյանը կանադահայ ռեժիսոր է, պրոդյուսեր, դերասան: Էգոյանը ծնվել է 1960թ.-ին՝ Կահիրեում։ 1962թ.-ին ընտանիքը տեղափոխվել է Կանադա, որտեղ էլ կրթություն է ստացել ու երիտասարդ տարիներից պիեսներ գրել։ 1984թ.-ին նրան մեծ հաջողություն բերեց առաջին ֆիլմը՝ Next of Kin-ը, իսկ հետագայում նկարահանած 13 ֆիլմերի շնորհիվ ռեժիսորը համաշխարհային հռչակ ստացավ: Էգոյանի ամենահայտնի ֆիլմերից է «Արարատը»: Ֆիլմը նկարահանվել է 2002 թվականին և պատմում է Մեծ Եղեռնի և դրա ընթացքում ծավալված մի շարք կարևոր դեպքերի, մասնավորապես՝ Վանի հերոսամարտի մասին։ Ֆիլմը նաև զննման է ենթարկում ճշմարտության բնույթը ու դրա ճանաչումն արվեստի միջոցով։ Էգոյանը բացի ֆիլմի ռեժիսորը լինելուց նաև սցենարի հեղինակն է և համապրոդյուսերը։ 2002թ.-ին Կանադայի կինեմատոգրաֆի և հեռուստատեսության ակադեմիայի կողմից տարվա լավագույն ֆիլմ ընտրված «Արարատ» ֆիլմի միջոցով աշխարհում և Թուրքիայում ցեղասպանության թեման ևս մեկ անգամ օրակարգ բերվեց։ Նրա ֆիլմերից շատերում դերակատարում ունի կինը՝ Արսինե Խանջյանը: 2015-ի մայիսին կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն իր մասնագիտական նվաճումների համար արժանացել է Կանադայի բարձրագույն պարգևին: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |