Իլինոյս նահանգում շարունակում են դասավանդել Հայոց ցեղասպանություն22 նոյեմբերի 2006 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Ուսուցիչների մասնագիտական զարգացման ինստիտուտը օգնել է Իլինոյսի ուսուցիչներին ընդլայնել իրենց գիտելիքները Հայոց ցեղասպանության պատմության դասավանդման հարցում: Երկժամյա պարապմունքները Նայլսի բարձրագույն դպրոցում կազմակերպվեցին ի պատասխան ուսուցիչների ցուցաբերած հետաքրքրության եւ դպրոցում աշխատող մի հայ ուսուցչի խնդրանքով: Այդ նախաձեռնությունը հանգեցրեց Genocide Education Network կազմակերպության հիմնադրմանը, որը տեղեկատվություն է տարածում Հայոց ցեղասպանության մասին Իլինոյս նահանգի ուսուցիչների շրջանում: Կազմակերպության համահիմնադիր Կարինե Բիրազյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության պատմությունը, Թուրքիայի վարած ուրացման քաղաքականությունը եւ նույնիսկ անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը: Միջոցառման ժամանակ յուրաքանչյուր ուսուցիչ ստացավ մի խտասկավառակ, որտեղ ընդգրկվել են փաստաթղթեր Հայոց ցեղասպանության մասին, որ հավաքել է Ռիչարդ Քլոյանը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնից, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և ԱՄՆ միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը երկարացվել է 7 տարով Կողմերը պայմանավորվում են համագործակցություն իրականացնել` ուղղված զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելուն Փաշինյանը՝ Բայդենին․ ՀՀ-ն մեծապես կարևորում է ԱՄՆ դերը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում Նա նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների համագործակցությունը զգալի աճել է Օգոստոսի 1-ից վարժական հավաքներ կանցկացվեն Նպատակն է պահեստազորում ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ ՀՀ–ն Սահմանադրության օրը կդիմավորի Tricolor Yerevan Night Run գիշերային վազքով. Տոնական քայլերթ և համերգ է սպասվում Տոնական քայլերթին կմասնակցեն ՀՀ զինված ուժերի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի նվագախմբերը |