ԶԼՄ-ներ. Յուրա Մովսիսյանը կարող է շարունակել կարիերան ԱՄՆ-ում![]() 14 նոյեմբերի 2015 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և մոսկովյան «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք», հայտնում է Real Solt-Lake Soapbox-ը: Ասվում է, որ «Սպարտակը», հայտարարել է, որ Մովսիսյանը կհեռանա ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այսպիսով, ամերիկյան ակումբը մտադիր է հրավիրել Մովսիսյանին, որը պաշտպանել է «Ռեալ Սոլթ Լեյք»-ի գույները 2007-2009 թթ.: «Սպարտակի» հետ Մովսիսյանի գործող պայմանագրի ժամկետը սպառվում է 2017-ի ամռանը: Այս խաղաշրջանում նա 10 խաղի է մասնակցել և դարձել է 3 գոլի հեղինակ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Սպարտակից» կարող է հեռանալ նաև թիմի մեկ այլ հայազգի ֆուտբոլիստ` կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, որի ծառայություններով հետաքրքրվում է թուրքական «Բեշիկթաշը»: Ըստ ռուսական ԶԼՄ-ների, «Սպարտակը» մտադիր է հրաժարվել մի քանի խաղացողներից ձմեռային տրանսֆերային շրջանում, այդ թվում Մովսիսյանից և Օզբիլիսից: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |