Տարհանվել է Բրիտանիայի 2-րդ ամենախոշոր օդանավակայանը. Պատճառը ահաբեկչության վտանգն է14 նոյեմբերի 2015 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնում մասամբ տարհանվել է Գեթվիք օդանավակայանը: Դրա պատճառն ահաբեկչության վտանգն է: Հյուսիսային տերմինալում ուղևորների մոտ կասկածելի իր է հայտնաբերվել: Ենթադրվում է, որ ուղևորները փորձել են զենքով օդանավ նստել: Նախնական տվյալներով կա ձերբակալված կասկածյալ, «Դոժդ» հեռուստաընկերությանը հղումով գրում է Tert.am-ը: Հայտնի է դարձել, որ օդանավակայանում դադարեցվել են չվերթները: Գեթվիքը Մեծ Բրիտանիայի երկրորդ խոշոր օդանավակայանն է: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 127 մարդ։ Ֆրանսիայի մայրաքաղաքի երկնքում ուղղաթիռներ են պտտվում, երկրում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: Վաղ առավոտից Երևանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ մարդիկ ծաղիկներ են դնում` հարգելով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակը: Ինչպես տեղեկացնում է LifeNews-ը՝ Itele-ի հղումով Փարիզի «Լաֆայեթ» առևտրի կենտրոնի գնորդներին ու աշխատակիցներին տարհանում են: Հանրախանութում տարհանումն սկսվել է հայտնաբերված կասկածելի իրի պատճառով։ Մանրամասները չեն հաղորդվում։ Daily Mail-ը հայտնում է, որ Փարիզի Բանյոլեի շրջանում օդ են բարձրացվել ուղղաթիռներ, ոստիկանական մեքենաները հետապնդում են սկսել: Ըստ աղբյուրի` նախնական տվյալների` հետապնդվում են չորս կասկածյալի, որոնք փախչում են Citroen-ով: Նշվում է, որ նրանք լավ զինված են: Տեղացիներին հրահանգում են մնալ տներում: Կարդացեք նաև՝ Օլանդն ԻՊ-ին է մեղադրում ահաբեկչությունների համար, իսլամիստները սպառնում են նոր գրոհներով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց քաղաքացիները ծաղիկներ են դնում [ֆոտոռեպորտաժ] Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |