Փարիզի ահաբեկչության ժամանակ հայ աղջիկ է կորել, որին դեռ չեն գտել16 նոյեմբերի 2015 - 11:20 AMT PanARMENIAN.Net - «Արևելքին» հայտնի դարձավ, որ նոյեմբերի 13-ին Փարիզի ահաբեկչության ժամանակ անհետացած հայուհին` Լոլա Ուզունյանը, դեռևս չի գտնվել: Երեք օր է` ընտանիքը Փարիզի և արվարձանների բոլոր հնարավոր վայրերում փնտրում է աղջկան, սակայն առայժմ ոչ մի տեղեկություն չկա, թե որտեղ կարող է լինել 17-ամյա հայուհին: Ոստիկանությունն Ուզունյանների ընտանիքին հորդորել է սպասել մինչև երկուշաբթի, մինչև վերջնական ճշտվեն ահաբեկչությունից տուժածների ցուցակները: Լոլա Ուզունյանը նոյեմբերի 13-ին հոր հետ գնացել է Eagles of Death Metal խմբի համերգին: Ահաբեկիչները գրոհել են «Բատակլան» համերգասրահը, որտեղ տեղի էր ունենում համերգը, պատանդ վերցրել սրահում գտնվողներին: Ավելի քան 100 մարդ է սպանվե համերգասրահի ահաբեկչական գործողության ժամանակ, կան բազմաթիվ վիրավորներ և անհետ կորածներ: Լոլա Ուզունյանի հայրը իրարանցման ժամանակ կորցրել է աղջկան, մեկ օր հետո հայրը տուն է հասել, իսկ Լոլայից մինչև հիմա տեղեկություններ չկան: Լոլան ընկերների մոտ չի ապաստանել: Ընկերները խնդրում են Լոլայի մասին տեղեկությունների դեպքում զանգահարել 0610773491 հեռախոսահամարով: «Հուսանք դու ողջ ես»,- սոցիալական ցանցերում զետեղելով Լոլայի լուսանկարը, գրել է նրա հորեղբայր Մարկ Ուզունյանը և խնդրել բոլորին` օգնել գտնելու նրան: «Արևելքի» աղբյուրները միաժամանակ հայտնում են, որ բազմաթիվ մարդիկ դեռևս չեն գտել իրենց հարազատներին, և նրանց շարունակում են փնտրել վիրավորների ու զոհվածների մեջ: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայի մայրաքաղաքի երկնքում ուղղաթիռներ են պտտվում, երկրում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: Վաղ առավոտից Երևանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ մարդիկ ծաղիկներ են դնում` հարգելով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակը: Կարդացեք նաև՝ Օլանդն ԻՊ-ին է մեղադրում ահաբեկչությունների համար, իսլամիստները սպառնում են նորգրոհներով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց քաղաքացիները ծաղիկներ են դնում [ֆոտոռեպորտաժ] Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |