Իլհամ Ալիեւը համաձայնվել է հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համաձայնվել է հանդիպել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, հաղորդում է Day.az-ը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին: Երկու երկրների նախագահները կանցկացնեն երկկողմ բանակցությունների հերթական փուլը նոյեմբերի 28-ին Մինսկում ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում: Պայմանավորվածությունն այդ մասին ձեռք է բերվել նախօրեին Ի.Ալիեւի ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս եւ ֆրանսիացի համանախագահների հետ հանդիպման ժամանակ, որի շրջանակներում ընթանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---