Պուտին. 40 երկրի, այդ թվում՝ G20-ի մի քանի անդամների քաղաքացիներ ֆինանսավորում են ԻՊ-ին17 նոյեմբերի 2015 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անթալիայում կայացած G20 գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ֆինանսավորում է ստանում աշխարհի 40 երկրում բնակվող ֆիզիկական անձանցից: Պուտինն ընդգծել է, որ ահաբեկիչներին ֆինանսավորող երկրներից մի քանիսը G20-ի անդամներ են։ ՌԴ նախագահի խոսքով՝ ինքն այս տեղեկություններով արդեն կիսվել է «Մեծ քսանյակի» իր գործընկերների հետ, lenta.ru-ին հղումով գրում է Tert.am-ը: Նա նաև ասել է, որ անհրաժեշտ է կանխել ահաբեկիչների կողմից նավթի ու նավթամթերքների ապօրինի վաճառքից հսկայական գումարների յուրացումը։ «Տիեզերքից ու ինքնաթիռներից արված լուսանկարներում հստակ երևում է, թե ինչպիսի մասշտաբներ է ձեռք բերել ապօրինի վաճառքը։ Վառելիքի լիցքավորման մեքենաների շարասյուները ձգվում են տասնյակ կիլոմետրեր, և 4-5 հազար մետր բաձրությունից դրանք հասնում են մինչև հորիզոն: Այդ ամենը նավթատար համակարգի տեսք ունի», - ասել է Պուտինը: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 129 մարդ, վիրավորվել 200-ից ավելին։ Ֆրանսիայի նախագահի հրամանով երկրում ատրակարգ դրություն է հայտարարված: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Փարիզում ահաբեկչությունների համար պատասխանատու է «Իսլամական պետությունը», հայտնել է Reuters-ը: ԻՊ-ն իր հերթին նոր ահաբեկչություններով է սպառնում Ֆրանսիային: Կարդացեք նաև՝ Ֆրանսիայի վարչապետը ծայրահեղականների նոր հարձակումներ է կանխատեսում Եվրոպայի այլ երկրներում Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀՀ և ԱՄՆ մաքսային մարմինները կգործակցեն Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանը Սաուդյան Արաբիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Դեսպանի նստավայրը Թբիլիսին է ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ում ընթացող բողոքի ակցիաներն այդ երկրի ներքին գործն են Նա հավելել է, որ ՌԴ–ն տրամադրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը Զախարովա․ ՌԴ–ն, որպես ՀՀ դաշնակից, միշտ պատրաստ է օգնել Նա նաև ասել է, որ ՀՀ իշխանությունները դրական են արձագանքել ՌԴ աջակցությանը |