ANCA-ն դատապարտել է Ազգային մեդալի շնորհումը Ցեղասպանությունը ժխտող պատմաբանին23 նոյեմբերի 2006 - 16:35 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հումնիատար ոլորտում Ազգային մեդալ է հանձնել պատմաբար Բերնարդ Լյուիսին, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), Բերնարդ Լյուիսն իր կարյերան սկսել է Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունից, սակայն շուտով փոխել է իր դիրքորոշումը, դառնալով Թուրքիայի կառավարության Ցեղասպանության ուրացման արշավի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը: Լուրն այն մասին, որ Լյուիսը ժխտում է Հայոց ցեղասպանությունը, հայտնի դարձավ աշխարհին 1995 թվականի հունիսի 21-ին, երբ ֆրանսիական դատարանը դատապարտեց պատմաբանին 1993թ. «Մոնդ» թերթին տված հարցազրույցում արված հայտարարության համար, որը վիրավորանք էր հասցնում Հայոց ցեղասպանության զոհերին: Հայցն ընդդեն Բ.Լյուիսի ներկայացրել էին Ռասիզմի եւ հակասեմիտիզմի դեմ միջազգային լիգան եւ հայկական ասոցիացիաների համաժողովը: Լյուիսը մեղավոր էր ճանաչվել եւ խորհրդանշական ձեւով տուգանվել էր մեկ ֆրանկով: «Նախագահի որոշումը մի մարդու պարգեւատրման մասին, որը մերժում է Հայոց ցեղասպանությունը, թաքցնում է ճշմարտությունը ելնելով քաղաքական համոզմունքներից, հակասում է այն սկզբունքներին, որոնց հիման վրա էլ հանձնվում է պարգեւը եւ հանդիսանում է հասարակական վստահության դավաճանություն»,-հայտարարել է ԱՀԴՀ գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |