Մեծ Բրիտանիան կարող է կրկին միանալ ԻՊ դեմ ռազմական գործողություններին17 նոյեմբերի 2015 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Փարիզի ահաբեկչություններից հետո Մեծ Բրիտանիան պետք է նորից մտածի Սիրիայում «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ ռազմական գործողություններին մասնակցելու մասին: Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը BBC-ի եթերում: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 129 մարդ։ Երկրում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: «Ֆրանսիայի պայքարը մեր պայքարն է, այդ ահաբեկչությունները կատարվել են մեզնից երկու ժամվա հեռավորության վրա՝ մեր դռների մոտ: Մենք պետք է վերանայենք բոլոր տարբերակները, թե ինչպես կարող ենք միանալ այդ պայքարին», - ասել է Ֆելոնը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Օրերս Լոնդոնում մասամբ տարհանվեց Գեթվիք օդանավակայանը: Դրա պատճառն ահաբեկչության վտանգն է: Հյուսիսային տերմինալում ուղևորների մոտ կասկածելի իր է8 հայտնաբերվել: Ենթադրվում է, որ ուղևորները փորձել են զենքով օդանավ նստել: Նախնական տվյալներով կա ձերբակալված կասկածյալ: Գեթվիքը Մեծ Բրիտանիայի երկրորդ խոշոր օդանավակայանն է: 2013 թվականին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դեմ քվեարկեց Սիրիայում Միացյալ Թագավորության ռազմական միջամտությանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |