ԶԼՄ-ները հայտնել են ՄԱԷ մարդաշատ վայրերում նախապատրաստվող ահաբեկչությունների մասին![]() 17 նոյեմբերի 2015 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Ավելի քան 40 անդամ ունեցող խումբը, որին կասկածում են ահաբեկչությանը մեղսակից լինելու մեջ, ծրագրում էր պայթյուններ կազմակերպել Միացյալ Արաբական Էմիրությունների (ՄԱԷ) հյուրանոցներում և առևտրի կենտրոններում, հայտնել է տեղական The National-ը: Լսումներն այս գործով ՄԱԷ բարձրագույն դաշնային դատարանում տեղի են ունեցել նոյեմբերի 16-ին: Հաջորդ լսումը կկյանա դեկտեմբերի 8-ին: «Շաբաբ ալ Մանրա» խմբավորման ենթադրյալ կազմակերպիչների դեմ մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական գործողություններ և պետական հեղաշրջում կազմակերպելու և «իսլամական խալիֆայություն» ստեղծլու վերաբերյալ: Ինչպես հայտնել է պարբերականը, 2011-ից սկսած խմբավորումը պայթյուններ էր ծրագրում իրականացնել ՄԱԷ տարբեր վայրերում: Ըստ դատախազության հայտարարության, կասկածյալներն ապօրինաբար զենք ու զինամթերք են ներկրել երկիր, պայթուցիկներ սարքել, կամավորներ են մատակարարել մյուս ահաբեկչական խմբավորումներին, ինչպիսիք են «Իսլամական պետությունը», Սիրիայում պատերազմող «Ջեբհատ ան Նուսրան» և «Իրանական Բելուջիստանի ազատագրման ճակատը»: Բացի այդ, նրանց մեղադրում են ինտերնետ կայքերն ու ՏՏ մյուս միջոցները սեփական գաղափարները քարոզելու համար օգտագործելու մեջ: Կասկածյալներից 3-ը հետախուզման մեջ է, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ ՄԱԷ-ն դատապարտեց ահաբեկչական գործողությունները Փարիզում, որոնց զոհ գնաց 133-ից ավելի մարդ, և կոչ արեցին միավորվել ահաբեկչությնա դեմ պայքարում: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 129 մարդ, վիրավորվել 200-ից ավելին։ Ֆրանսիայի նախագահի հրամանով երկրում ատրակարգ դրություն է հայտարարված: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Փարիզում ահաբեկչությունների համար պատասխանատու է «Իսլամական պետությունը»: ԻՊ-ն իր հերթին նոր ահաբեկչություններով է սպառնում Ֆրանսիային: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |