Ամերիաբանկի Օնլայն և Մոբայլ բանկինգի օգտատերերի շրջանում պլանշետներ են խաղարկվել![]() 17 նոյեմբերի 2015 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը ֆիզիկական և իրավաբանական անձանց առցանց գործարքները խրախուսելու նպատակով հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 30-ը մեկնարկել է Ամերիա Օնլայն և Մոբայլ բանկինգ արշավը, որի շրջանակում տվյալ համակարգի օգտատերերին մի շարք արտոնություններ են տրամադրվում: Արշավի շրջանակում Ամերիաբանկը խաղարկություն էր հայտարարել՝ հոկտեմբերի 1-31-ն ընկած ժամանակահատվածում Ամերիա օնլայն/մոբայլ բանկինգ համակարգում 5 և ավելի գործարք իրականացնող օգտատերերի միջև: Խաղարկությունը կայացավ այսօր՝ նոյեմբերի 17-ին: Պայմաններին բավարարող յուրաքանչյուր հաճախորդին SMS-ի և էլ.նամակի միջոցով ուղարկվել էր մասնակցության հերթական համար: Արդյունքներով3 հաղթող որոշվեց, որոնցից յուրաքանչյուրը կստանա Lenovo IdeaPad պլանշետ: Ընդհանուր առմամբ, խաղարկությանը մասնակցեց 305 օգտատեր: Հաղթող համարները (227, 168, 209) հրապարակվել են խաղարկության օրն Ամերիաբանկի ինտերնետային կայքում, ֆեյսբուքյան էջում և մի շարք օնլայն ԶԼՄ-ներում: «Ամերիաբանկի ռազմավարության հիմնական ուղղություններից մեկն է հեռակառավարման համակարգերի և հեռահար ծառայությունների ներդնումը, հաճախորդների սպասարկման որակի բարելավումը: Այս ռազմավարության շրջանակում մինչև դեկտեմբերի 30-ն Ամերիա Օնլայն և Մոբայլ բանկինգի արշավի ընթացքում փորձում ենք հնարավորինս խրախուսել հեռախոսային բանկային և ինտերնետային բանկային ծառայություններից օգտվելը և փորձել հաճախորդներին ուղղորդել դեպի այս համակարգերը»,- խաղարկությունից առաջ ասաց Ամերիաբանկի տնօրինության անդամ, մանրածախ գործառնությունների գնով տնօրեն Արման Բարսեղյանը: Նրա խոսքով՝ Ամերիաբանկն այս ծառայությունների շրջանակում կիրառում է համապատասխան ճկուն զեղչային համակարգեր: Մասնավորապես, Ամերիաբանկի նոր և գործող ֆիզիկական անձ բոլոր քարտապաններին Ամերիա օնլայն բանկինգ ծառայությունը տրամադրվում է ընդհամենը 1.000 դրամ միացման միանվագ վճարով՝ գործող 6.000 դրամի փոխարեն, զեղչը գործում է նաև Ամերիա օնլայն բանկինգ համակարգում միայն դիտելու իրավունք ունեցող ֆիզիկական անձ հաճախորդների համար, իսկ իրավաբանական անձանց 3 ամսով տրամադրվում է Ամերիա օնլայն բանկինգի անվճար փորձնական տարբերակ (trial): Հեռահար բանկային ծառայությունների համատեքստում Ամերիաբանկը ներդրել է քարտով օնլայն փոխանցումների նոր համակարգ: Այսուհետ քարտից քարտ և քարտից բանկային հաշիվ օնլայն փոխանցումներ հնարավոր է իրականացնել Ամերիաբանկի կայքի միջոցով ցանկացած բանկի MasterCard, Visa կամ ArCa վճարային քարտերից Ամերիաբանկի քարտային և բանկային հաշիվներին: Համակարգի յուրահատկությունն ու հարմարավետությունը նրանում է, որ փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ ինտերնետ հասանելիություն և միայն մուտքագրել շահառուի հաշվի/քարտի համարը, ընդ որում, վիրտուալ քարտի գրանցման անհրաժեշտություն այլևս չկա: Գումարը ստացողի հաշվին ակտիվանում է անմիջապես: Համակարգն ապահովված է անվտանգ միացումների (SSL) տեխնոլոգիայով, բացի այդ ինտերնետ միջավայրում վճարային քարտերով փոխանցումների անվտանգությունն ապահովվում է Master Card Secure Code և VISA Verified by Visa (VbV) տեխնոլոգիաներով: Կարդացեք նաև՝ Ամերիաբանկ. Հեռահար բանկային ծառայությունները լայնորեն կտարածվեն ՀՀ-ում ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |