Շախմատի ԵԱ. 4-րդ տուրում անգլիացիներին հաղթել են միայն կանայք![]() 17 նոյեմբերի 2015 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող Եվրոպայի թիմային առաջնությունում նոյեմբերի 16-ին կայացել են 4-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի տղամարդկանց և կանանց ընտրանիների մրցակիցներն եղել են անգլիացիները: Տղամարդկանց մրցավեճն ունեցել է խաղաղ ավարտ՝ 2:2, իսկ կանանց թիմն առավելության է հասել 1:3 հաշվով: Հայաստանի տղամարդկանց հավաքականը երրորդ տուրում 2.5:1.5 հաշվով հաղթել է աշխարհի չեմպիոնՄագնուս Կարլսենի գլխավորած Նորվեգիայի թիմին: Կանանց թիմն էլ ոչ-ոքի է խաղացել Թուրքիայի հավաքականի հետ: Նոյեմբերի 17-ին կայանալիք 5-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը կմրցի իտալացիների հետ, իսկ կանանց թիմի մրցակիցը կլինի Սերբիայի ընտրանին: Խաղերի սկիզբը՝ Երևանի ժամանակով 19:00-ից: Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի համաշխարհային օլիմպիադաների եռակի հաղթող է (2006-ին Թուրինում, 2008-ին ին Դրեզդենում և 2012-ին` Ստամբուլում)։ Բացի այդ, հայկական թիմը 1992, 2002, 2004 թվականների օլիմպիադաների բրոնզե մեդալակիր է, ինչպես նաև 1999-նի Եվրոպայի առաջնության հաղթող, Եվրոպայի առաջնության (2007, 1997) արծաթե և բրոնզե մեդալակիր, 1997, 2001, 2005 թվականների աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |