Անկարան մեղադրում է Եվրամիությանը շանտաժի համար23 նոյեմբերի 2006 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի հարաբերությունները Եվրամիության հետ կտրուկ անցան ճգնաժամային փուլ այն բանից հետո, երբ Ֆինլանդիայի վարչապետ Մատտի Վանխանենը հայտարարեց, թե դեկտեմբերի 6-ը վերջին ժամկետն է կիպրոսյան հարցի լուծման համար, գրում է թուրքական «Զաման» թերթը: Ըստ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի, Անկարան որեւէ քայլ չի ձեռնարկի, եթե նրա առջեւ դնեն անընդունելի առաջարկներ: Արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը շաբաթ օրը մեկնում է Հելսինկի խորհրդականների հետ խորհրդատվությունից հետո: «Եթե մենք հարցը լուծելու ուղի գտնենք, մենք ուրախ կլինենք, սակայն Թուրքիան կատարել է իր պարտավորությունները: Ստորագրելով արձանագրությունը, մենք ակնկալում էինք, որ ԵՄ-ն կսկսի ազատ առեւտուր իրականացնել Թուրքական Կիպրոսի հետ, ընդգծել է ԱԳՆ ղեկավարը, նշելով «շանտաժի կան ծայրահեղ ժամկետներ սահմանելու անթույլատրելիությունը»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |