Ստամբուլի գիտաժողովում կքննարկվի ոչ մահմեդականների ունեցվածքի բռնագրավումը 1914-1924-ը![]() 17 նոյեմբերի 2015 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20-21-ին «Ոչնչացված քաղաքակրթություն. ոչ մահմեդականների ունեցվածքը օսմանյան շրջանի վերջում և հանրապետական շրջանի սկզբում» խորագրով գիտաժողով կանցկացվի Ստամբուլում: Ըստ Թուրքիայում հրատարակվող հայկական Agos թերթի կայքի` գիտաժողովն անցկացվելու է Հրանտ Դինքի հիմնադրամի, Բողազիչի համալսարանի պատմության ֆակուլտետի, Սաբանջը և Բիլգի համալսարանների գործակցությամբ, գրում է Ermenihaber.am-ը: Գիտաժողովը, որին մասնակցում են գիտնականներ ինչպես Թուրքիայից, այնպես էլ արտասահմանից, կանցկացվի երեք լեզվով` հայերեն, թուրքերեն և անգլերեն: Միջոցառման ընթացքում քննարկվելու են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են 1914-1924թթ. եվրոպական կապիտալը ներկայացնող ոչ մահմեդական առևտրականները, 1915-ին և դրանից հետո ոչ մահմեդականների ունեցվածքի բռնագրավման և բաժանման գործընթացի քաղաքական, մշակութային և տնտեսական հետևանքները, ոչ մահմեդականների կողմից հիմնադրված առևտրական ձեռնարկությունների պատմությունը, ոչ մահմեդական ձեռնարկատերերի` օսմանյան քաղաքների նկատմամբ ստանձնած բարեգործական պարտավորությունները, Անատոլիայից դեպի խոշոր քաղաքներ ձեռնարկատերերի գաղթը, ոչ մահմեդական առևտրականների և կրոնական համայնքների հարաբերությունները: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ազգային պահանջատիրության ուղղությամբ գործնական քայլերի հեռանկարով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը կարևորել է Սիսի կաթողիկոսարանի և ազգապատկան ու եկեղեցապատկան այլ կալվածքներ վերադարձը՝ հայերի խախտված իրավունքների վերականգնման համատեքստում: Անցած երկու տարում այս հայցի նախապատրաստական աշխատանքներին մասնակցել է թուրքական և միջազգային դատավարական օրենքների մասնագետներից կազմված հանձնախումբ՝ Արամ Ա կաթողիկոսի գլխավորությամբ: Ներկայացված հայցը պահանջում է վերականգնել սեփականատիրոջ իրավունքը Սբ Սոֆիայի տաճարի, ինչպես նաև Սիսի կաթողիկոսարանի նկատմամբ, որը 1293-1921թթ. ընթացքում եղել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի նստատեղը: Հայցի բովանդակությունը շատ պարզ է ու պահանջում է վերջնականապես վերադարձնել անշարժ գույքը, վերակառուցել այն` կրոնական նպատակներով օգտագործելու համար: Մայիսի 11-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայտարարել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նույնպես Թուրքիայից կարող է պահանջել Հայոց ցեղասպանության տարիներին եկեղեցուց բռնազավթված սեփականությունը վերադարձնել:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |