Փարիզում Լոլա Ուզունյանի զոհվելու մասին լուրը պաշտոնապես չի հաստատվել. Նա անհետ կորած է![]() 17 նոյեմբերի 2015 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Մի շարք ԶԼՄ-ների կողմից նոյեմբերի 17-ին տարածած լուրը այն մասին, որ նոյեմբերի 13-ին Փարիզի ահաբեկչության ժամանակ անհետացած հայուհին` Լոլա Ուզունյանը գտնվել է սպանվածների մեջ, չի ստացել պաշտոնական հաստատում: Լոլան դեռևս ընդգրկված է անհետ կորածների պաշտոնական ցանկում: Աղջիկը նոյեմբերի 13-ին հոր հետ գնացել է Eagles of Death Metal խմբի համերգին: Ահաբեկիչները գրոհել են «Բատակլան» համերգասրահը, որտեղ տեղի էր ունենում համերգը, պատանդ վերցրել սրահում գտնվողներին: Ավելի քան 100 մարդ է սպանվե համերգասրահի ահաբեկչական գործողության ժամանակ, կան բազմաթիվ վիրավորներ և անհետ կորածներ: Լոլա Ուզունյանի հայրը իրարանցման ժամանակ կորցրել է աղջկան, մեկ օր հետո հայրը տուն է հասել, իսկ Լոլայից մինչև հիմա տեղեկություններ չկան: Լոլան ընկերների մոտ չի ապաստանել: Ընկերները խնդրում են Լոլայի մասին տեղեկությունների դեպքում զանգահարել 0610773491 հեռախոսահամարով: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայի մայրաքաղաքի երկնքում ուղղաթիռներ են պտտվում, երկրում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: Նոյեմբերի 14-իվաղ առավոտից Երևանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ մարդիկ ծաղիկներ էին դնում՝ հարգելով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |