Դեկտեմբերի 4-ին ՄԱԿ-ում սպասվում է ՎՈՒԱՄ տարածքում հակամարտությունների մասին հարցի քննարկումը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 4-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 61-րդ նստաշրջանի շրջանակներում սպասվում է «Սառեցված հակամարտությունները ՎՈՒԱՄ տարածքում, նրանց ազդեցությունը միջազգային ընկերակցության, անվտանգության եւ զարգացման վրա» հարցի քննարկումը: ՎՈՒԱՄ-ի անդամ երկրների ներկայացուցիչները ՄԱԿ-ում արդեն մշակել են այն բանաձեւի նախագիծը, որը դրվել է քննարկման: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Թաիր Թաղիզադեն: Նա չի բացառել քննարկման ժամկետի փոփոխության հնարավորությունը, հաղորդում է ԱՊԱ-ն: Հիշեցնենք, որ այդ հարցն ընդգրկվել էր նստաշրջանի օրակարգում սեպտեմբերին ՎՈՒԱՄ երկրների` Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Մոլդովայի նախաձեռնությամբ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---