ԶԼՄ-ներ. Հարազատները հաստատել են 17-ամյա հայուհու մահվան փաստը փարիզյան ահաբեկչության ժամանակ18 նոյեմբերի 2015 - 10:41 AMT PanARMENIAN.Net - 17-ամյա Լոլա Ուզունյանի ծնողները Փարիզի ահաբեկչությունից սպանված մարդկանց շարքում ճանաչել են իրենց դստեր դին: Այդ մասին «Արևելքին» են հայտնել Ուզունյան ընտանիքին մոտ ֆրանսահայերը: Մահվան լուրը տեղեկացվել է նաև Ֆրանսիայի հայկական կառույցներին, ինչպես նաև` առաջնորդարանին: Լոլա Ուզունյանը սպանվել է «Բատակլան» համերգասրահում, Փարիզի ահաբեկչության ժամանակ: Լոլան նոյեմբերի 13-ին հոր հետ գնացել էր Eagles of Death Metal խմբի համերգին: Ահաբեկիչները գրոհել են «Բատակլան» համերգասրահը, որտեղ տեղի էր ունենում համերգը, պատանդ վերցրել սրահում գտնվողներին: Ավելի քան 100 մարդ է սպանվե համերգասրահի ահաբեկչական գործողության ժամանակ, կան բազմաթիվ վիրավորներ և անհետ կորածներ: Լոլա Ուզունյանի հայրը իրարանցման ժամանակ կորցրել էր աղջկան, մեկ օր հետո հայրը տուն է հասել, իսկ Լոլայից մինչ օրս տեղեկություն չկար: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Ֆրանսիայի օդուժը հարվածներ է հասցնում Սիրիայում գրոհայինների դիրքերին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |