Հատուկ գործողություն Փարիզում. Ոչնչացվել է 3 ահաբեկիչ, որոնցից մեկը մահապարտ էր

Հատուկ գործողություն Փարիզում. Ոչնչացվել է 3 ահաբեկիչ, որոնցից մեկը մահապարտ էր

PanARMENIAN.Net - Փարիզյան ահաբեկչությունների համար պատասխանատու 3 ահաբեկիչ է ոչնչացվել Փարիզի հյուսիսային Սեն Դենի արվարձանում ոստիկանության հատուկ գործողության արդյունքում: Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, ոչնչացված ահաբեկիչների թվում նաև կին մահապարտ կա, որը չի հասցրել գործի դնել պայթուցիկով գոտին: Ոստիկաններից մի քանիսը վիրավորվել են փոխհրաձգության ժամանակ:

Որոշ տվյալներով հատուկ գործողության արդյունքում 5 կասկածյալ է ձերբակալվել, գրում է Gazeta.ru-n:

Թաղամասի արգելափակման համար մոտ 100 զինծառայող է ներգրավվել, հայտնում է Le Monde-ը: Մոտակա տների բնակիչներին ոստիկանները հորդորել են պատուհաններին չմոտենալ և բնակարաններից դուրս չգալ: Ոմանց ժամանակավոր ապաստարաններ են տեղափոխել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սեն Դենիի բնակարաններից մեկում մի քանի մարդ է բարիկադավորվել, նրանց թվում կարող է լինել նաև նոյեմբերի 13-ի ահաբեկչությունների կազմակերպիչ Աբդուլհամիդ Աբաուդը:

Վերջին տվյալներով Փարիզում ահաբեկչական գործողությունների իրականացմանը մասնակցել է 9 մարդ: Երկուսն այժմ գտնվում են հետախուզման մեջ: Հատուկ գործողությունների հիմնական նպատակն է փարիզյան ահաբեկչությունների կազմակերպիչ Աբդուլհամիդ Աբաուդին գտնելը:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված:

Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Ֆրանսիայի օդուժը հարվածներ է հասցնում Սիրիայում գրոհայինների դիրքերին:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---