Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի նախնական վարկածը հայտնի է![]() 18 նոյեմբերի 2015 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում` Տուլայի մոտ, Մոսկվա - Երևան երթուղու ավտոբուսի վթարի հիմնական վարկածն այն է, որ վարորդը` 44-ամյա Գառնիկ Հարությունյանը, գերազանցել է արագությունը: Ըստ ՌԴ-ի ոստիկանության` ավտոբուսի վթարի պատճառ է հանդիսացել վարորդի անուշադրությունը: Նախնական տվյալներով` վարորդը զգալիորեն գերազանցել է արագույթունը ճանապարհի այն հատվածում, որտեղ առավելագույն թույլատրելի արագությունը սահմանված է 70 կմ/ժ: Ըստ քննիչների` վթարի պահին ավտոբուսի արագությունը կազմել է 117 կմ/ժ, Interfax-ին հղումով գրում է Tert.am-ը: Նոյեմբերի 3-ին տեղի ունեցած Մոսկվայից Երևան ուղևորվով ավտոբուսի կողաշրջման հետևանքով զոհվել է 9, վիրավորվել՝ 48 ուղևոր: Բոլոր զոհերն ու վիրավորները ՀՀ քաղաքացիներ են: ՃՏՊ պատճառները դեռ պարզվում են: Հիմնական վարկածներից մեկը տեխնիկական անսարքությունն է, դիտարկվում է նաև մարդկային գործոնի վարկածը: Հայտնի է, որ 44-ամյա վարորդը 2015-ի ամռանը վարչական պատասխանատվության է ենթարկվել անսարք ավտոբուս վարելու համար: Հայաստանի Հանրապետության 44-ամյա քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրգործ ՌԴ Քրեական օրենսգրքի 234-րդ հոդվածի (Երկու և ավելի մարդկանց մահվան հանգեցրած երթևեկության և մեքենաների շահագործման կանոնների խախտում) հոդվածով: Հայտնի է դարձել նաև, որ վթարից մի քանի ժամ առաջ ավտոբուսը դուրս է եկել նորոգումից և գտնվել է սարքին վիճակում: Տուլայի շրջանի դատախազ Ալեքսանդր Կոզլովը հայտնել է, որ այս վարկածով էլ գործը փոխանցվել է ՌԴ-ի քննչական վարչություն: Կարդացեք նաև՝ ՀՀ տրանսպորտի փոխնախարար. Ուղևորափոխադրումների ոլորտում վերահսկողությունը կուժեղացվի
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |