Հայկական կողմի համար ընդունելի է ԵԽԽՎ ԽՎ զեկույցը24 նոյեմբերի 2006 - 13:28 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գորան Լենմարկերի այցը Բաքու թելադրված է նրանով, որ անցյալ տարի նա այցելել է Հայաստան եւ այժմ, պահպանելով հավասարությունը, մեկնել է Ադրբեջան: Այդ մասին Երեւանում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, Գորան Լենմարկերի զեկույցն ընդունելի չէ Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին կետի պատճառով: «Հայաստանի համար ԵԽԽՎ ԽՎ նախագահի զեկույցն լիովին ընդունելի է, ավելին, այն ձեռնատու է մեզ համար: Գորան Լենմարկերը մեկնել է Բաքու, ճշտելու համար որոշ մանրամասներ»,-նշել է Հովհաննիսյանը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |