Ստամբուլի կենտրոնական հրապարակում մարդկանց ոսկորներ են գտել. Տարածքում հայկական գերեզմանոց է եղել![]() 18 նոյեմբերի 2015 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում կատարվող վերակառուցման աշխատանքների ընթացքում մարդու գանգի մնացորդներ և այլ ոսկրակտորներ են գտնվել: Ենթադրվում է, որ այդ ոսկորները պատկանում են հայերին, քանի որ այդ տարածքում մինչև 1939-ը հայկական գերեզմանոց է եղել, թուրքական Haberler.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Գերեզմանոցի տարածքը հայկական համայնքին էր տրվել շնորհիվ սուլթան Սուլեյմանի վանեցի խոհարար Մանուկ Քարասեֆերյանի, որը սուլթանին մի անգամ փրկել էր թունավորվելուց: 1953-ին օսմանյան սուլթան Աբդուլ Մեջիդի հրամանագրով հայկական գերեզմանոցի շուրջը քարե պարիսպ էր կառուցվել: Ապա Ֆրանսիան և Սարդինիայի թագավորությունը (Իտալիան) գնել էին Թաքսիմի շրջանի որոշ հողակտորներ և այնտեղ հուղարկավորել Ղրիմի պատերազմում զոհված իրենց զինվորներին: 1865-ին Ստամբուլում սկիզբ առած խոլերայի համաճարակը տարածվել էր ոչ միայն ժողովրդի շրջանում, այլ վարակել անգամ որոշ պալատականների: Այդ պատճառով ձմեռային պալատի մոտակայքում գտնվող հայկական գերեզմանոցում հանգուցյալների հուղարկավորությունն արդեն արգելվել էր: Հայերին և հույներին գերեզմանոցի համար հողատարածք էր հատկացվել Ստամբուլի Շիշլի թաղամասում, որը խիտ բնակեցված չէր: Այդ գերեզմանոցն օգտագործվում է նաև այսօր: Թաքսիմի հայկական գերեզմանոցի տարածքի մի մասը սուլթան Աբդուլ Ազիզի հրամանով բռնագրավվել է 1870-ին, երբ տարածքում բարեկարգման աշխատանքներ էին իրականացվում: Իսկ ամբողջությամբ տարածքը օտարվել էր 1939-ին: 1940-ին Ստամբուլի նահանգապետ և քաղաքապետ Լյութֆի Քըրդարը հաստատել էր գերեզմանոցի տեղում ներկայիս Գեզի զբոսայգու և Թաքսիմի տարածքի մի շարք բնակելի շենքերի կառուցման ծրագիրը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |