Եվրոպական հարեւանության քաղաքականությունը կարեւոր է Հարավային Կովկասի համար24 նոյեմբերի 2006 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի պետությունների հետ ԵՄ Գործողությունների ծրագիրը կարեւոր է ոչ այնքան ֆինանսական ներհոսքի պատճառով, որքան նրանով, որ տարածաշրջանի երկրները կկարողանան համագործակցել միմյանց հետ: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, եթե Հարավային Կովկասի երկրները չկարողանան համագործակցել միմյանց հետ, նրանք չեն կարողանա ինտեգրվել նաեւ եվրոպական կառույցներին: «Հենց դա է Եվրոպական հարեւանության քաղաքականության հիմնական նպատակն` այնպես անել, որ տարածաշրջանի երկրները շահագրգռված լինեն միմյանց մեջ»,-ընդգծել է Հովհաննիսյանը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |