ՌԴ հատուկ ծառայություններն ադրբեջանցու են ձերբակալել. Նա փորձում էր միանալ ԻՊ-ին19 նոյեմբերի 2015 - 11:11 AMT PanARMENIAN.Net - ՌԴ անվտանգության ծառայության Իվանովոյի մարզային բաժինը տեղեկություն է տարածել, որ ձերբակալել է երկու երիտասարդների, որոնք մտադիր էին մեկնել Սիրիա՝ միանալու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, նրանցից մեկն ադրբեջանցի ուսանող է՝ քաղաքային քոլեջից: Նա կրոնական-ծայրահեղական հայացքներ ունի և պլանավորել է մեկնել Սիրիայի տարածք՝ անդամակցելու անօրինական զինյալ խմբավորումների: Իր հայացքները կիսող անձանցից բաղկացած շրջապատի հետ շփվել է «Վկոնտակտե» սոցցանցի միջոցով: Բազմիցս նամակագրության մեջ քննարկել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, բախումները ու մոջահեդների կողմից այդ տարածքի զավթման հարցը: Նա դրական է արտահայտվել «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական ցանցի մասին, գրում է Tert.am-ը: Մեկ այլ՝ նախկին ուղղափառ տղայի, որն իսլամ է ընդունել, ձերբակալել են «Դոմոդեդովո» օդանավակայանում: Նա փորձում էր մեկնել Քաթար, որտեղից էլ մտադիր էր տեղափոխվել Սիրիայի տարածք։ Ադրբեջանի հարյուրավոր քաղաքացիներ ակտիվորեն ներգրավված են Սիրիայում և Իրաքում ահաբեկչական գործողություններ իրականացնող խմբավորումներում, այդ թվում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական ցանցում, որն իր վրա է վերցրել Փարիզում իրականացված զարհուրելի ահաբեկչությունների պատասխանատվությունը։ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Ֆրանսիայի օդուժը հարվածներ է հասցնում Սիրիայում գրոհայինների դիրքերին: Կարդացեք նաև՝ ՀՀ ԱԳ փոխնախարար. ՀՀ-ին մեղադրելով Ալիևը փորձում է շեղել ուշադրությունը Ադրբեջանի և ահաբեկչական ցանցերի միջև կապից Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |