Իրանում ահաբեկչական խմբավորման անդամներ են ձերբակալվել19 նոյեմբերի 2015 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և հատուկ ծառայությունների իրականացրած գործողությունների արդյունքում երկրի Քերմանշահ նահանգի սահմանային տարածքներում ձերբակալվել են ահաբեկչական խմբավորման անդամներ։ Գործողության ընթացքում առգրավվել է նաև զենք և զինամթերք։ Այս մասին հայտնում է ԻՀՊԿ տարածած հայտարարությունը: Ավելի վաղ՝ նոյեմբերի 16-ին Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավին հայտարարել էր, որ երկրի անվտանգության ծառայությունները մոհարրամ ամսին (հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում) չեզոքացրել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ավելի քան 10 խումբ, Farsnews լրատվական գործակալությանը հղումով գրում է Razm.info-ն: Իրանի արևմտյան Քերմանշահ նահանգը սահմանակից է Իրաքին, որտեղ ԻՊ զգալի տարածքներ է վերահսկում։ Մինչ այդ, Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Ալ-Ջաֆաարին նոյեմբերի 13-ին Փարիզում կազմակերպված ահաբեկչություններից հետո հայտարարել էր, որ իր երկրի հատուկ ծառայությունները Իրանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի իշխանություններին զգուշացրել էին հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին: Իրանի հետախուզության նախարարը նոյեմբերի 15-ին հայտարարել էր նաև երկրում անվտանգությունն ապահովվելու ուժեղացման մասին, ինչը պայմանավորված էր Լիբանանում և Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ։ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Ֆրանսիայի օդուժը հարվածներ է հասցնում Սիրիայում գրոհայինների դիրքերին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |