Վ.Հովհաննիսյան. Դժվար է ասել, որեւէ արդյունք կունենա արդյոք Քոչարյան-Ալիեւ հանդիպումը24 նոյեմբերի 2006 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը նոյեմբերի 28-ին Մինսկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում չի վնասի կարգավորման գործընթացին: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտարարել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, այժմ դժվար է ասել, որեւէ արդյունք կտա արդյոք Քոչարյան-Ալիեւ հանդիպումը: Ժամանակը ցույց կտա»,-նշել է նա: Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման մասին պայմանավորվածությունը Մինսկի ԱՊՀ գագաթնաժողովում հանդիպելու վերաբերյալ ձեռք է բերվել ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ՄԽ համանախագահների տարածաշրջան կատարած վերջին այցելության ժամանակ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |