CNN. «Իսլամական պետությունը» սպառնում է Նյու Յորքին![]() 19 նոյեմբերի 2015 - 11:47 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» խմբավորումը սպառնում է ահաբեկչական գործողություններ իրականացնել Նյու Յորքում, հայտնել է CNN հեռուստաալիքը` տեսանյութի վրա հղումով, որն ինչպես ենթադրվում է, նկարահանել են ահաբեկիչները: «Իսլամական պետության» ահաբեկիչները տեսահոլովակ են նկարահանել, որտեղ անհայտ տղամարդը ռումբ է թաքցնում բաճկոնի տակ: Ըստ ԶԼՄ-ների, մահապարտը ծրագրում է պայթեցնել ինքն իրեն Նյու Յորքի մարդաշատ վայրերից մեկում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ հաղորդագրություններ եղան այն մասին, որ ԻՊ գրոհայինները մտադիր են ահաբեկչություն իրականացնել Վաշինգտոնում: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |