ՀԴԲ-ն խոստովանել է, որ անզոր է վերծանել ԻՊ գրոհայինների նամակագրությունը համացանցում19 նոյեմբերի 2015 - 12:24 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Ջեյմս Քոմին, ելույթ ունենալով Նյու Յորքում կիբերանվտանգությանը նվիրված խորհրդաժողովում, հայտարարել է, որ ԻՊ գրոհայինների կողմից օգտագործվող ծածկագրման մեթոդները ստիպել են գերատեսչությանը փակուղում հայտնվել: Ըստ նրա, բյուրոն հետևում է սոցցանցերում պոտենցիալ ահաբեկիչների հետ կազմակերպության քարոզիչների նամակագրությանը, դատարանի թույլտվությամբ զննում է «գրոհայիններին համակրող» քաղաքացիների էլփոստը: Սակայն, հենց որ ինչ-որ մեկը ցանկություն է հայտնում մահապարտ դառնալ, ահաբեկիչներն անցնում են ծածկագրված հարթակներ` հայտնվելով «ստվերում»: Փարիզյան ահաբեկչությունները կարող են լուրջ հիմնավորում դառնալ այնպիսի օրենքի ընդունման համար, որն ազգային անվտանգության շահերը վեր կդասի քաղաքացու գաղտնի նամակագրության իրավունքից, գրում է The Wall Street Journal-ը: «Իսլամական պետությունը» լուրջ գիտելիքներ է «ցուցադրում տեխնոլոգիաների ոլորտում». ծայրահեղականները մի շարք ուսումնական ձեռնարկներ են հրապարակել, որոնք պատմում են, թե ինչպես նվազագույն ծախսերով խուսափել էլեկտրոնային գաղտնագրումից, այդ թվում 8-րոպեանոց տեսանյութ հատուկ ծառայությունների գաղտնալսման հնարավորությունների մասին: ԻՊ-ն նաև կազմել է կողմնակի օգտատերից առավել պաշտպանված բջջային սարքերի և բջջային հավելվածներ մշակողների վարկանիշը: Նույն խորհրդաժողովում Մանհեթենի շրջանային դատախազ Սայրուս Վենսը բողոքել է, որ նույնիսկ դատարանի որոշումը թույլ չի տվել ավելի հասանելի դարձնել բջջային սարքերն ավելի քան 100 դեպքում` Apple Inc. և Google-ի նոր օպերացիոն համակարգերը թույլ չեն տալիս քննիչներին «մուտք գործել» հեռախոս առանց ծածկագրի, և նույնիսկ իրենք արտադրող ընկերություններն անզոր եղան սեփական արտադրանքը «կոտրել», հայտնում է ՌԻԱ Նովոստին: 2014-ին Apple-ի ղեկավարչ Թիմ Քուկը հայտարարեց, որ օգտատերի մասնավոր կյանքի անվտանգությունն ու գաղտնիությունը «հիմնարար են» Apple սարքերի համար: Նա ասաց, որ ընկերությունը «երբեք չի աշխատել կառավարության և հատուկ ծառայությունների» համար և հասանելիություն չի տվել նրանց ընկերության արտադրանքին կամ ծառայություններին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |