Երեխաների համար տնային ուսում նախատեսող հիվանդությունների ցանկը հայտնի է![]() 19 նոյեմբերի 2015 - 15:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը նոյեմբերի 19-ի նիստում սահմանել է տնային ուսման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը, ինչը հնարավորությունը է ընձեռում երեխային ներգրավված լինել կրթական գործընթացին՝ չնայած նրա հնարավորությունները սահմանափակող հիվանդությունների: Տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների շարքում են հոգեկան և վարքի խանգարումները, հետկոնտուզիոնային համախտանիշը, շիզոֆրենիան, տրամադրության աֆեկտիվ խանգարումները, նևրոտիկ, սթրեսով պայմանավորված խանգարումները, մտավոր հետամնացությունը, սովորաբար մանկական և դեռահասության տարիքում սկսվող հուզական և վարքի խանգարումները, նյարդային համակարգի հիվանդությունները, այդ թվում՝ էպիլեպսիան, բնածին շեղումները, ողնուղեղային ճողվածքը, ողնաշարի և ողնուղեղի բնածին այլ անկանոնությունները, սրտի բնածին արատներ և այլն: Այս ցանկում նշված որոշ հիվանդությունների դեպքում տնային ուսուցման տևողությունը սահմանվում է՝ ելնելով երեխայի բուժման առաջընթացից և վիճակից` հիմք ընդունելով համապատասխան բժիշկ-մասնագետի կողմից տրված բժշկական եզրակացությունը, ինչպես նաև ներառական կրթություն ստանալու ֆիզիկական մատչելիությունը, գրում է Armtimes.com-ը: Նախկինում, օրինակ, տնային ուսուցման համար բժշկական ցուցում էին հանդիսանում մտավոր հետամնացության բոլոր ձևերը` ըստ հիիվանդությունների միջազգային դասակարգման: Այժմ այդ խումբը տարանջատվել է և թեթև ու չափավոր մտավոր հետամնացությամբ երեխաները կունենան տնային ուսուցման հնարավորություն` միայն խնամք և բուժում պահանջող վարքի խանգարումների դեպքում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |