Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչը սպանվել է19 նոյեմբերի 2015 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդը սպանվել է Փարիզի հյուսիսային Սեն Դենի արվարձանում նոյեմբերի 18-ին անցկացված ոստիկանության հատուկ գործողության արդյունքում: Ավելի վաղ հայտնում էին, որ ոչնչացված ահաբեկիչների թվում նաև կին մահապարտ կա, որը գործի է դրել պայթուցիկով գոտին: Ոստիկաններից մի քանիսը վիրավորվել են փոխհրաձգության ժամանակ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ենթադրվում է, որ ոստիկանության հատուկ գործողությունը թույլ է տվել կանխել առնվազն մեկ խոշոր ահաբեկչություն: Ավելի վաղ հայտնում էին, որ Աբդելհամիդ Աբաուդիի թիրախ կարող էր դառնալ Փարիզի Դեֆանս թաղամասը կամ օդանավակայանը: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Կարդացեք նաև՝ ԱՄՆ-ն զգուշացրել է Իտալիայում և Վատիկանում հնարավոր ահաբեկչությունների մասին CNN. «Իսլամական պետությունը» սպառնում է Նյու Յորքին Օլանդ. ՌԴ և ԱՄՆ հետ կոալիցիայի դեպքում վճռական հարված կհասցվի ԻՊ-ին Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |