ԻՊ գրոհայինները սպառնում են պայթեցնել Սպիտակ տունը![]() 20 նոյեմբերի 2015 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետությունը» տեսագրություն է տարածել` սպառնալով պայթեցնել Սպիտակ տունը, նոյեմբերի 19-ին հայտնել է Fox News հեռուստաալիքը: Եթերում ցուցադրվել է այդ տեսահոլովակից մի հատված: Կադրում 2 անհայտ տղամարդ սպառնում է ԱՄՆ-ին` ասելով, որ «Ֆրանսիան առաջինն էր, հաջորդը Վաշինգտոնը կլինի»: Տեսահոլովակը սկսվում է Փարիզում նոյեմբերի 13-ի ահաբեկչական հարձակումների տեսագրությամբ, որից հետո ենթադրյալ գրոհայիններից մեկը` ինքնաձիգով մորուքավոր տղամարդը ասում է կադրում` դիմելով Ֆրանսիային. «Մենք սկսեցինք ձեզանից, իսկ կավարտենք այսպես կոչված Սպիտակ տանը, որը մենք կսևացնենք մեր կրակով», հայտնում է Lenta.ru-ն: Fox News-ը նշում է, որ սա սպառնալիքներով արդեն երկրորդ տեսագրությունն է վերջին 24 ժամում: Առաջին հոլովակում ահաբեկիչները սպառնում էին Նյու Յորքին: Այդ տեսագրությունից կադրեր կան նաև նոր տեսահոլովակում: «Իսլամական պետության» ահաբեկիչները տեսահոլովակ են նկարահանել, որտեղ անհայտ տղամարդը ռումբ է թաքցնում բաճկոնի տակ: Ըստ ԶԼՄ-ների, մահապարտը ծրագրում է պայթեցնել ինքն իրեն Նյու Յորքի մարդաշատ վայրերից մեկում: Տեքստի անգլերեն թարգմանությունն արել են Մերձավոր Արևելքի գծով ամերիկացի մասնագետները, նշում է հեռուստաալիքն ու պարզաբանում, որ «այս տեսագրության իսկությունը ստուգվում է»: Մասնավորապես, մասնագետների կասկածն է հարուցել բռնության տեսարանների բացակայությունը, ինչով աչքի էին ընկնում գրոհայինների նախորդ տեսագրությունները, պարզաբանում է Fox News-ը: Հեռուստաալիքը պարզաբանում է, որ տեսագրությունը ստացվել է ԻՊ հետ կապված ինտերնետ-ֆորումից: Տեսահոլովակները «շտապ-շտապ են պատրաստվում» հին տեսագրությունների օգտագործմամբ, ասել էր առաջին տեսագրության վերաբերյալ Նյու Յորքի ոստիկանապետ Ուիլյամ Բրեթոնը: «Ահաբեկիչները ձգտում են վախի մթնոլորտ ստեղծել: Մենք չենք ապրի վախի մեջ»,-մեջբերում է նրան Fox News-ը: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |