Ֆլորիդայում A320 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել. Պայթյունի սպառնալիք կար![]() 20 նոյեմբերի 2015 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20-ին պայթյունի սպառնալիքի հետևանքով Ֆլորիդա նահանգում արտակարգ վայրէջք է կատարել A320 ինքնաթիռը: Օդանավում եղել է 92 ուղևոր և անձնակազմի անդամները: Պայթյունի մասին ահազանգել է ուղևորներից մեկը թռիչքի ժամանակ: Նշվում է, որ բեռները ստուգում են սակրավորները, «Վեստի.ռու»-ին հղումով գրում է Panorama.am-ը: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ինքնաթիռում պայթուցիկ սարք չի գտնվել, գրում է ՏԱՍՍ-ը: Նոյեմբերի 19-ին Վարշավ-Հուրգադա չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բուլղարիայի Բուրգաս օդանավակայանում: Օդաչուներն արտակարգ վայրէջքի որոշում են ընդունել այն բանից հետո, երբ 64–ամյա ուղևորը սպառնացել է պայթեցնել ինքնաթիռը։ Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, ուղևորները տարհանվել են, օդանավակայանը ժամանակավորապես փակվել է, իսկ տղամարդուն հանձնել են իրավապահ մարմիններին։ Airbus A320 ինքնաթիռը պատկանում է Small Planet Airlines ավիաընկերությանը, Lifenews.ru-ին հղումով գրում է Նովոստի-Արմենիան: Հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավը, որը կատարում էր 9268 Շարմ էլ Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթը, վթարի ենթարկվեց թռիչքից 23 րոպե անց: Ինքնաթիռում կար 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: A321-ի ինքնագրիչների վերծանմամբ զբաղվող քննիչները հայտնել են, որ գրանցվել է պայթյուն, որը կապված չի եղել շարժիչի խափանման հետ: «Սև արկղերի» ձայնագրությունները թույլ են տալիս լսել պայթյունի աղմուկը, որը տեղի է ունեցել թռիչքի ժամանակ»: Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հաստատել է Սինայի թերակղզում կործանված A321 ռուսական ինքնաթիռում ահաբեկչության փաստը։ Նա հայտնել է, որ օդանավում պայթուցիկ սարք է պայթել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը կփնտրի և կպատժի հանցագործներին: Ահաբեկչության համար պատասխանատվություն է վերցրել «Իսլամական պետությունը»: ՌԴ հատուկ ծառայությունները $50 մլն պարգևատրում են խոստացել A321 ինքնաթիռի ահաբեկչության հետ կապ ունեցողների մասին տեղեկատվության համար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |