ԻՊ-ից փախած հրամանատարը պատմել է ահաբեկիչների հետ Թուրքիայի գործակցության մասին![]() 20 նոյեմբերի 2015 - 13:41 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության Թուրքիա փախած հրամանատար Սաիդը թուրքական Cumhuriyet թերթին պատմել է կազմակերպության հետախուզական աշխատանքների, Թուրքիայի հետ ունեցած սերտ հարաբերությունների և կազմակերպության թուրք զինյալների մասին: Սաիդը, ով Սիրիայի Ալ Բաբ քաղաքում եղել է ԻՊ-ի հետախուզության հրամանատարն անդրադարձել է հավաքագրված զինյալների` Թուրքիայից Սիրիա անցումը կազմակերպելու, Թուրքիայի ու ԻՊ-ի հետախուզությունների գործակցության թեմաներին: «ԻՊ-ը դեռ կարողանու՞մ է Թուրքիայի տարածքով զինյալներ հավաքագրել, թե՞ արդեն ամբողջությամբ դադարել է այդ գործընթացը» հարցին ի պատասխան Սաիդն ասել է. «Գիտեմ, որ առաջվա պես չէ: Երկար ժամանակ ԻՊ-ի համար «բաց անցակետ»-ի ռեժիմ էր կիրառվում: Այս պահին արդեն Թել Աբյադը քրդերի ձեռքում է: Միայն Քիլիսի կողմից է հնարավոր զինյալներ անցկացնել: Ալ Նուսրան (Ալ Քաիդա) և ԻՊ-ը շարունակում են Քիլիսի կողմից մարդ անցկացնել: Նույնիսկ Քիլիսում 2 մզկիթ կա, որոնցից մեկն օգտագործվում է Ալ Քաիդային, մյուսը` ԻՊ-ին անդամագրվելու գնացողների համար: Այդ մզկիթներում կազմակերպությունների ներկայացուցիչներն են գտնվում և այդ մզկիթներից դեռ շարունակում են Սիրիա մարդիկ ուղարկել»,- պատմել է ԻՊ-ի նախկին հրամանատարը, գրում է Ermenihaber.am-ը: Վերջինս պատմել է նաև սիրիական Քոբանի քաղաքի կռիվների ժամանակ ԻՊ-ի և թուրքական հետախուզության սերտ գործակցության մասին: Ամերիկյան Pew սոցիոլոգիական ուսումնասիրություններ իրականացնող կազմակերպությունը մուսուլմանական մեծամասնությամբ երկրներում կազմակերպել է հարցում՝ պարզելու այդ երկրներում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման նկատմամբ եղած համակրանքի աստիճանը: Թուրքիայում «ԻՊ-ի նկատմամբ համակրանք ունե՞ք» հարցին դրական է պատասխանել հարցվածների 8%-ը, բացասական` 73%-ը: 19%-ն էլ դժվարացել է պատասխանել: Ահաբեկչական կառույցի նկատմամբ ամենամեծ համակրանքն արձանագրվել է Նիգերիայում` 14%, որին հաջորդում է Մալայզիան 11%-ով: 3-րդ և 4-րդ տեղերում են համապատասխանաբար Սենեգալն և Պակիստանը: Հինգերորդը Թուրքիան է: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |