Բոտսվանայում պատմության մեջ 2-րդ ամենամեծ ալմաստն են գտել

Բոտսվանայում պատմության մեջ 2-րդ ամենամեծ ալմաստն են գտել

PanARMENIAN.Net - Կանադական Lucara Diamonds ընկերությունը Բոտսվանայի հանքավայրերից մեկում հայտնաբերել է պատմության մեջ երկրորդ ամենամեծ ալմաստը: Ըստ ընկերության ղեկավարի, սա ամենամեծ ալմաստն է վերջին 100 տարում` 1000 կարատ քաշով, որի նշանակությունը դժվար է գերագնահատել, գրել է BBC-ին:

Ալմաստի արժեքը դժվար է գերագնահատել: Հուլիսին ընկերությունը 341.9-կարատանոց ալմաստը վաճառել էր 20.6 մլն դոլարով, այսինքն 60 հազար դոլար ստանալով յուրաքանչյուր կարատի համար, գրում է Russia Today-ը:

Մինչ օրս հայտնաբերված ամենամեծ ալմաստը «Կուլինանն» է, որը գտել են 1905-ին Պրետորիայում: 3106.5-կարատանոց ալմաստը նվիրել են Մեծ Բրիտանիայի թագավոր Էդվարդ VII-ին: Քարը տրոհել են 9 մեծ և 96 փոքր մասի: Մասերից մեկը` 317.4 կարատ քաշով զարդարաում է Բրիտանական կայսրության թագը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---