ՏԿԱԻՆ. Մինչև 2015-ի ավարտը փորձաքննություն չանցած գազալցակայան չի մնա![]() 20 նոյեմբերի 2015 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում այսօրվա դրությամբ կան գազալցակայաններ, որոնք փորձաքննություն չեն անցել: Այս մասին տեխնիկական անվտանգության ապահովման խնդիրները թեմայով ԱԺ-ում հրավիրված խորհրդարանական լսումներին ասել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը: Միաժամանակ նա վստահեցրել է, թե մինչև դեկտեմբերի վերջ առանց փորձաքննության անցնելու գազալցակայան չի մնա: «Վստահ եմ, 100%-ով, որ մինչև դեկտեմբերի վերջ բոլոր գազալցակայանները փորձաքննություն անցնելու են, ուղղակի նրանց մեկ տարի ժամանակ էր տված»,-ասել է նա: ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով ստեղծված աշխատանքային խմբերը շարունակում են ուսումնասիրությունները հանրապետության ԱԳԼՃԿ-ներում: Դրանց արդյունքում հունիս և հուլիս ամիսներին Երևան քաղաքի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Արագածոտնի, Վայոց ձորի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի 173 ԱԳԼՃԿ-ի համար կազմվել են արձանագրություններ՝ հրդեհային անվտանգության կանոնները չկատարելու կամ խախտելու վերաբերյալ, իսկ դրանցից 158-ն արդեն իսկ ենթարկվել են վարչական տուգանքի՝ 25-150.000 դրամի չափով (ընդհանուր՝ 10.385.000 դրամ): 2015-ի ընթացքում հանրապետությունում գազի պայթյունի չորս դեպք է գրանցվել. 1-ը՝ Երևանում ,մեկն Արմավիրի մարզում, ևս 2-ը՝ Կոտայքի մարզում: Պայթյունների հետևանքով 3 մարդ էր զոհվել, 3-ը վիրավորվել էին, ընդ որում պայթյուններից 3-ի դեպքում պատճառն ավտոմեքենաներում տեղադրված գազաբալոնն էր: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |