Երևանի քաղաքապետարանը կքննարկի գեղասահքի մարզադպրոցը Իրինա Ռոդնինայի պատվին անվանափոխելու որոշումը![]() 20 նոյեմբերի 2015 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 25-ին Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի հերթական նիստի ավարտից հետո կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ, որի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում է Երևանի գեղասահքի և տափօղակով հոքեյի մանկապատանեկան մարզադպրոցի անվանափոխությանը: Որոշման ընդունումից հետո այն կկոչվի գեղասահքի օլիմպիական եռակի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ հասարակական, պետական գործիչ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց: Որոշման նախագծում այդ փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորվում է Ռոդնինայի աշխատակազմից ստացված առաջարկով, գրում է Armtimes.com-ը: 2014-ի հունիս ամսին Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի հ.27/10 հասցեում մեկնարկեց գեղասահքի դպրոցի նոր շենքի շինարարական աշխատանքների իրականացման գործընթացը: Այդ արարողությանը մասնակցում էր նաև Իրինա Ռոդնինան: Որոշման նախագծում նշվում է, որ նա իր անմիջական ու ակտիվ մասնակցությունն է ունեցել գեղասահքի դպրոցի կառուցման գաղափարը կյանքի կոչելու հարցում և պատրաստակամություն է հայտնել մարզադպրոցը շահագործման հանձնելուց հետո աջակցել հայկական գեղասահքի զարգացմանը: Եվ ահա դպրոցի շինարարության պատվիրատուն հանդիսացող «Բարեկեցություն» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենը նոյեմբերի 6-ին Երևանի քաղաքապետին հասցեագրված գրությամբ խնդրել է հաստատել Իրինա Ռոդնինայի աշխատակազմի կողմից ներկայացված առաջարկը՝ «Իրինա Ռոդնինայի սահադաշտ» անվանման վերաբերյալ: Դրանից փաստորեն կես ամիս անց համապատասխան որոշման նախագիծն արդեն պատրաստ է: Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում 1 հեկտար հողատարածքի վրա կառուցվող է գեղասահքի դպրոցի շինարարության ընդհանուր արժեքը կազմում է մոտ 5 մլն ԱՄՆ դոլար: Դպրոցը նախատեսված է գեղասահքի ու հոկեյի համար: Համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին, այստեղ կարող են անցկացվել միջազգային, տեղական մրցույթներ: Դպրոցը կունենա 500 նստատեղով սահադաշտ և օժանդակ կառույցներ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |