Ազնավուրն ու մյուս արտիստները հավաքվելու են Փարիզի ահաբեկչությունների վայրերում![]() 21 նոյեմբերի 2015 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիացի արտիստները, որոնց թվում՝ Շառլ Ազնավուրը, կոչ են արել երաժիշտներին, դերասաններին, նկարիչներին և բոլոր փարիզցիներին «իրենց ուժը ցույց տալ» ահաբեկիչներին այն վայրերում, որտեղ նոյեմբերի 13-ին ահաբեկչություններ էին տեղի ունեցել: Դեռևս անհայտ են առաջիկա ֆլեշ մոբի մանրամասները, սակայն հայտնի է, որ ավելի քան 100 արտիստ է հավաքվելու «Բատակլան» թատրոնի շենքի և այն սրճարանի մոտ, որտեղ կրակել էին մարդկանց վրա, France Info-ին հղումով հաղորդում է Sputnik Արմենիան: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ, մոտ 350 հոգի վիրավոր է։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Ֆրանսիայի օդուժը հարվածներ է հասցնում Սիրիայում գրոհայինների դիրքերին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |