ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Մալիի ահաբեկչությունը![]() 21 նոյեմբերի 2015 - 13:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարարությունը խստորեն դատապարտում է Մալիում տեղի ունեցած ահաբեկչությունը։ Նոյեմբերի 20-ին Մալիի նախագահ Իբրահիմ Բուբաքր Քեյթան հայտարարեց, որ Բամակոյի կենտրոնում Radisson հյուրանոցի վրա հարձակման հետևանքով 19 մարդ է զոհվել, 7-ը` վիրավորվել, 2 ահաբեկիչները ոչնչացվել են: Մալիի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել երկրում, որը կգործի 10 օր: «Ցավակցում ենք զոհերի հարազատներին։ Հայաստանը միասնական է միջազգային հանրության հետ՝ ահաբկչության դեմ պայքարում», - ասել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ին հավատարմության երդում տված ահաբեկչական «Ալ Մուրաբիտուն» խմբավորումը, որն արդեն ստանձնել է պատասխանատվությունը Մալիում հյուրանոցների վրա հարձակման համար, այդ թվում ընթացիկ տարվա օգոստոսին, երբ հարձակման զոհ դարձավ 13 մարդ: Կարդացեք նաև՝ Մալիում հյուրանոցի վրա հարձակման զոհ է դարձել 19 մարդ. Արտակարգ դրություն է հայտարարված Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |