Շաբաթն առաջնագծում. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց![]() 21 նոյեմբերի 2015 - 13:14 AMT PanARMENIAN.Net - ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 15-21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 միլիմետրանոց ականանետից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Աշխատանքային այցով Արցախում է գտնվում ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը: Նոյեմբերի 21-ին ՀՀ նախագահը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարների և բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է կատարել ՊԲ մի շարք զորամասերում: Շրջայցը մեկնարկել է ՊԲ զինծառայողների ներգրավմամբ «Մեխակավան» զորավարժարանում մարտական հրաձգությամբ անցկացված գնդային մարտավարական զորավարժության դիտմամբ: Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը մասնակցել է ռազմական նշանակության կարևոր օբյեկտների բացման արարողություններին, այցելել բանակային բնագիծ և ռազմական նշանակության մի շարք օբյեկտներ, ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ինժեներական ու ամրաշինական կառույցներին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |