Զաքարյան. Լավրովը չի համոզում տարածքային զիջումներ անել Ղարաբաղի հարցում![]() 21 նոյեմբերի 2015 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Այն լուրերը, թե ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եկել էր Հայաստան՝ Ղարաբաղի վերաբերյալ տարածքային զիջումներ պարտադրելու մտադրությամբ, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին հայտարարել է ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: «Հայ-ռուսական օրակարգը խիստ բազմազան է: Ռուսաստանի դերակատարությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում շատ կարևոր է, ուստի բնական է, որ այցի ընթացքում քննարկվել է հակամարտության խաղաղ կարգավորման հարցը»,- նշել է Զաքարյանը, մեջբերում է Tert.am-ը: Պատգամավորն ընդգծել է, որ Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հստակ է ու անփոփոխ: «Միայն Ադրբեջանի կառուցողական գործողությունների արդյունքում հնարավոր կլինի առաջ տանել բանակցային գործընթացը, այլապես մենք կունենանք ավելի մեծ մտահոգություն սահմանին, իսկ տարածաշրջանում՝ կայունության սպառնալիքի մեծացում», - ասել նա: Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 9-ին ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին՝ արտգործնախարարն ևս մեկ անգամ ընդգծել է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Սարգսյանը բարձր է գնահատել ՌԴ դերը ԼՂ հիմնախնդրիկարգավորման գործընթացում և տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման գործում: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |