Արցախում կառուցվող 50 առանձնատնից 24-ը շահագործման կհանձնվեն մինչև 2015-ի ավարտը![]() 21 նոյեմբերի 2015 - 14:21 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում կառուցվող 50 առանձնատնից 24-ը շահագործման կհանձնվեն մինչև տարեվերջ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունը: Առանձնատներում այժմ վերջին աշխատանքներն են տարվում: Կատարվում է արտաքին հարդարում, բարեկարգվում է բնակարանների մերձակա տարածքը: Մյուս 26 բնակարանը պատրաստ կլինեն 2016-ին: Այստեղ կատարվում է արտաքին ջրամատակարարման և կոյուղու ցանցերի կառուցումը: Բնակարանների շինարարությունը սկսվել է 2013 ից` ԼՂՀ կառավարության վերաբնակեցման գոտու զարգացման ծրագրերի շրջանակներում: Ֆինանսավորումն իրականացվում է «ARI 3 Limited» ընկերության, ԼՂՀ Կառավարության և Արցախի ներդրումային հիմնադրամի համաֆինանսավորմամբ: ԼՂՀ Մարտունի քաղաքում բնակարաններ են կառուցվում զինծառայողների համար նաև. 93 բնակարան ունեցող չորս շենքի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև 2015 թվականի վերջ: Ներկայումս տարվում են ներքին ու արտաքին հարդարման աշխատանքները: Նախագծի համաձայն՝ թաղամասը կունենա կենտրոնացված ջեռուցում և խաղահրապարակ: Բնակարանները կտրամադրվեն սոցիալապես անապահով, բազմազավակ և ՊԲ զինծառայողների ընտանիքների, մի մասը՝ հիփոթեքային վարկավորմամբ: Նոր թաղամասի կառուցման աշխատանքները իրականացվում է բարեգործական հիմունքներով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |