Մոսկվայի դատախազությունը միավորել է Չերքիզովի շուկայում պայթյունի եւ Վ. Աբրահամյանցի սպանության գործերը24 նոյեմբերի 2006 - 18:36 AMT PanARMENIAN.Net - «Դատախազությունը միավորել է Մոսկվայի Չերքիզովի շուկայում պայթյունի եւ մետրոյում հայաստանցի ուսանողի սպանության գործերը, հայտարարել է փաստաբան Սիմոն Ծատուրյանը: Նրա խոսքերով, «գործերը միացվել են, քանի որ երկու գործով էլ անցնում են նույն կասկածյալները»: Հիշեցնենք, որ 2006 թվականի օգոստոսի 21-ին մեկ կիլոգրամ տրոտիլին համազոր պայթյունի արդյունքում զոհվել էր 13 մարդ, եւս 55-ը վիրավորվել էր: Ավելի ուշ ձերբակալվեցին այդ ահաբեկչության կատարման համար չորս կասկածյալներ` մոսկովյան բուհերից մեկի ուսանողներ Վալերի Ժուկովը, Օլեգ Կոստիրեվը եւ Իլյա Տիխոմիրովը, ինչպես նաեւ 25-ամյա մոսկվաբնակ Նիկոլայ Կորոլյովը: Բոլորին մեղադրանք էր ներկայացվել ՌԴ ՔՕ 105 հոդվածով («ազգային թշնամանքի հողի վրա երկու եւ ավելի անձնաց սպանություն հանրության համար վտանգավոր միջոցով): 2006 թվականի ապրիլի 22-ին Մոսկվայի մետրոյում սպանվել էր Մոսկվայի կառավարման պետական համալսարանի 17-ամյա ուսանող Վիգեն Աբրահամյանցը: Երիտասարդը մահացու վերքեր էր ստացել մետրոյի «Պուշկինսկայա» կայարանում: Օգոստոսի կեսերին Աբրահամյանցի գործով քննությունը դադարեցվել էր հանցագործությունը կատարած անձանց չհայտնաբերելու պատճառով: Սակայն, ավելի ուշ հետաքննությունը վերսկսվեց եւ 2006 թվականի սեպտեմբերի 13-ին այդ սպանության կատարման կասկածանքով ձերբակալվեց Մոսկվայի միլիցիայի քոլեջի սան Նիկիտա Սինկովը, հաղորդում է Լենտա.ռու-ն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |