Շուկայում պայթյունի եւ հայ ուսանողի սպանության գործերն առանձին են քննվում25 նոյեմբերի 2006 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Չերքիզովի շուկայում տեղի ունեցած պայթյունի եւ 17-ամյա ուսանող Վիգեն Աբրահամյանցի սպանության գծով քրեական գործերը չեն միավորվել եւ շարունակվում են հետաքննվել տարբեր բաժանմունքներում: Այդ մասին հայտարարել է դատախազության պաշտոնական ներկայացուցիչը: Նրա խոսքերով, Մոկսվայի Չերքիզովի շուկայում տեղի ունեցած պայթյունի գործով զբաղվում է քաղաքի դատախազությունը, իսկ հայ ուսանողի սպանության գործով` մետրոպոլիտենի դատախազությունը: Ավելի վաղ հայտարարվել էր, թե Չերքիզովի շուկայում տեղի ունեցած պայթյունի եւ ուսանող Վիգեն Աբրահամյանցի գործերը միավորվել են: Այդ մասին հայտարարել էր փաստաբան Սիմոն Ծատուրյանը, որը ներկայացնում է Աբրահամյանցի ընտանիքի շահերը: Անդրադառնալով այս երկու բարձր սպանությունների հետաքննության ընթացքին, մայրաքաղաքի դատախազութան ներկայացուցիչը հայտարարել է. «Այս փուլում մենք մեկնաբանություններ չենք անում», հաղորդում է «Վեստին»: Չերքիզովի շուկայում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել է 11 մարդ, հիմնականում, օտարերկրյա քաղաքացիներ: Այդ գործով ձերբակալվել են մոսկվաբնակ երեք ուսանողներ: Մոսկվայի կառավարման համալսարանի 17-ամյա ուսանողը սպանվել էր ընթացիկ տարվա ապրիլի 22-ին «Պուշկինսկայա» մետրոյի կայարանի կառամատույցում: ![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |