Նավով Եվրոպա ուղևորվող մահմեդական փախստակնները ծով են նետել 12 քրիստոնյայի23 նոյեմբերի 2015 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Լիբիայից նավով Իտալիա ուղևորվող փախստականները ծովն են նետել 12 քրիստոնյայի: Ինչպես գրում է CNN-ն իտալական ոստիկանությանը հղումով, ընդհանուր առմամբ նավում 105 մարդ է եղել: Ենթադրվում է, որ քրիստոնյաների վրա հարձակվածները Կոտ Դ’ Իվուարի, Մալիի և Սենեգալի քաղաքացիներ են եղել: Իսկ քրիստոնյաները, որոնց նետել են ծովը, Նիգերիայի և Գանայի քաղաքացիներ էին: Մյուս ուղևորները պնդում են, որ հարձակվողների ավազակախումբը փորձել է նաև այլոց նետել դուրս նավից, սակայն նրանց հաջողվել է փրկվել` «կենդանի շղթա» կազմելով: Նավը հայտնաբերել են իտալացիներն ու ուղեկցել այն Պալերմո նավահանգիստ նոյեմբերի 18-ին, որից հետո ոստիկանությունը ձերբակալություններ է կատարել: Ըստ Եվրահանձնաժողովի նոյմեբերի 4-ին հրապարակված զեկույցի, մինչև 2016-ի ավարտը Եվրամությունում փախստականների թիվը կհասնի 3 միլիոնի: Նշվում է, որ ընթացիկ տարվա սկզբից ապաստան և աշխատանք գտնելու նպատակով Եվրոպա է ժամանել արդեն 700 հազար մարդ: «Մենք պետք է պատրաստ լինենք, որ մինչ գալիք տարվա փետրվարն ամեն օր մինչև 5 հազար մարդ կարող է ժամանել: Վերջին շրջանում աճել է ողբերգական դեպքերի քանակը: Եթե մենք չսկսենք գործել հենց հիմա, զոհերի քանակը կավելանա»,-հայտարարել է ՄԱԿ Փախստականների գծով գերագուն հանձնակատարի վարչության ներկայացուցիչ Ուիլյամ Սփինդլերը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |