Ուկրաինայում ՀՀ դեսպանը լքում է իր նստավայրը. Պատճառը դրա շուրջ կոռուպցիոն սկանդալն է23 նոյեմբերի 2015 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը նոյեմբերի 23-ին հայտարարել է, որ հեռանում է Կիևում Միչուրինի թիվ 31 հասցեում գտնվող շքեղ առանձնատնից, դրա շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի պատճառով: Մանուկյանը նոյեմբերի 21-ին հերքել է պնդումները, թե ուկրաինացի նախկին պաշտոնյայի առանձնատունն ընտրելով իր նստավայր՝ ապահովել է վերջինիս ունեցվածքի անձեռնմխելիությունը։ Նոյեմբերի 19-ին ուկրաինական СorruptUA պարբերականը գրել է, որ Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչի մտերիմ ընկերոջ շքեղ առանձնատունը դարձել է Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի նստավայրը: Մայրաքաղաք Կիևում Միչուրինի թիվ 31 հասցեում գտնվող առանձնատան դարպասին «Ուկրաինայում Հայաստանի դեսպանի նստավայր» գրությամբ ցուցանակ է հայտնվել: Ուկրաինական լրատվամիջոցը փաստում է՝ առանձնատան սեփականատերը Մարինա Ժուրավլյովան է՝ Յանուկովիչի իշխանության տարիներին Անտառային ռեսուրսների գործակալությունը ղեկավարած Վիկտոր Սիվեցի կինը: «Զանգահարել եմ տան տիրոջը և արդեն խզել եմ պայմանագիրը նրա հետ: Ես տեղափոխվել եմ ուրիշ տուն: Հիմա, եթե այդ բնակարանի հետ կապված ուկրաինական իշխանությունները խնդիր ունեն, ապա ինչ ուզում են՝ թող անեն, անձեռնմխելիությունը հանված է, ցուցանակը հանված է, դրոշը տեղափոխված է: Դա այլևս Հայաստանի դեսպանի առանձնատունը չէ», - նշել է Մանուկյանը, մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանը: Դեսպանը չի թաքցնում, որ առանձնատունը Մարինա Ժուրավլյովայից է վարձակալել, սակայն պնդում է, որ նրա ամուսնուն՝ Յանուկովիչի մտերիմ Սիվեցին, չի ճանաչում։ Ասաց, որ տունը մինչև ուկրաինական հեղափոխությունն է վարձակալել և մտքով էլ չի անցել, որ այդ շենքը վարձակալելով ինչ-որ մեկի համար դիվանագիտական անձեռնմխելիություն է ապահովում։ Կարդացեք նաև՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանը հերքում է իր մասին հրապարակումը. Նա ոչ մեկին անձեռնմխելիություն չի ապահովում Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |