Ըստ թուրքական մամուլի, Օզբիլիսը կշարունակի կարիերան «Բեշիկթաշում»23 նոյեմբերի 2015 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արազ Օզբիլիսը կշարունակի կարիերան «Բեշիկթաշում», հայտնում է sports.ru-ն թուրքական աղբյուրների վրա հղումով: Beyaztv-ի լրագրող Սինան Էնգինը հայտնել է, որ թուրքական ակումբը համաձայնեցրել է մոսկովյան ակումբի անդամների տեղափոխման պայմանները: Գործարքի մանրամասները չեն հրապարակվում: Ըստ թուրքական F5haber-ի, 25-ամյա հայ ֆուտբոլիստի համար «Բեշիկթաշը» կվճարի 3,5 մլն եվրո: Բացի այդ, «Բեշիկթաշ» կտեղափոխվի «Չելսիի» պաշտպան Պապի Ջիլոբոջին: Ավելի վաղ «Մատչ ՏՎ»-ի մեկնաբան Նոբել Առուստամյանը, անդրադառնալով ձմեռային տրանսֆերային «պատուհանին», հայտարարեց, որ Արազ Օզբիլիսը, հավանաբար, չի շարունակի խաղալ ռուսաստանյան «Սպարտակի» կազմում: «Բեշիկթաշի» սկաուտները վաղուց են հետևում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին, իսկ ինքն Օզբիլիսը դեմ չէ խաղալ Թուրքիայում, նա հենց այդ երկրում է ծնվել, գրել էր onedivision.ru-ն: Արազ Օզբիլիսը ծնվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, հայկական ընտանիքում։ Տոհմը Տիգրանակերտից էր: Տոհմի ազգանունը Զբիլիզյան էր, այստեղից էլ թուրքական անվանվամբ ՝ Օզբիլիս։ 1990-ականների սկզբում ընտանիքով տեղափոխվել է Նիդերլանդներ: 5 տարեկանից սկսել է խաղալ ֆուտբոլ և հանդես է եկել Խորնի ՀՎՎ Հոլանդիա թիմում։Դեբյուտը գոլով նշել է 2012 թվականի փետրվարի 29-ին Կանադայի ֆուտբոլի հավաքականի հետ հանդիպման ժամանակ։ Մինչդեռ ինքը Օզբիլիսն ավելի վաղ չցանկացավ շարունակել իր կարիերան թուրքական ֆուտբոլային ակումբներում: 25-ամյա ֆուտբոլիստը, ով «գնահատվում է» €3.5 միլիոն, մերժել է թուրքական «Բուրսասպոր» ֆուտբոլային ակումբի հրավերը: ««Սպարտակ»-ը ցանկանում էր վաճառել Օզբիլիսին: Սակայն Օզբիլիսը հրաժարվել է մեկնել Թուրքիա», - ասել է ռուսաստանցի սպորտային մեկնաբան Նոբել Արուստամյանը իր հաղորդման ժամանակ: Թուրքական ակումբի ղեկավարությունը տրանսֆերի պաշտոնական առաջարկ էր արել Օզբիլիսին: Ասվում էր, որ նրան պայմանագիր է առաջարկվել մինչև 2018 թ.: Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հայտնել էր, որ «Սպարտակը» մի քանի առաջարկ ունի Օզբիլիսի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ, և որ ֆուտբոլիստը կարող է հեռանալ «Սպարտակից» ընթացիկ «տրանսֆերային պատուհանի» ժամանակ: Հաղորդվում էր, որ իսպանական «Ռայո Վալյեկանոն» ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստին ու նրա մեկ տարվա վարձակալության համար առաջարկել է €500.000, սակայն մոսկովյան ակումբը պահանջել էր € 1 մլն: Օզբիլիսը տեղափոխվեց «Սպարտակ» 2013-ին Կրասնոդարի «Կուբանից»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Մայր աթոռ․ Հարկեր չվճարելու մերկապարանոց մեղադրանքներ են հնչում, երբ պաշտոնական վիճակագրությունը հակառակն է փաստում Նշվում է, որ իշխանությունները Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրներն արծարծում են սպառնալիքների, ճնշումների գործիքակազմի օգտագործմամբ Բագրատ սրբազանը՝ մայիսի 26–ի հանրահավաքի մասին․ Միասին որոշում ունենք կայացնելու Նա ասել է, որ անհրաժեշտ է պատասխանատու, վերկուսակցական, որևէ ուժի կողմից չկաշկանդված առաջնորդ ԱԱԾ․ Մայիսի 24–ից Բերքաբերի, Ոսկեպարի և Բաղանիսի հատվածում ՀՀ և Ադրբեջանի կողմից սահմանապահներ են տեղակայվում Կիրանցում մինչև հուլիսի 24-ը սահմանի պահպանությունը կիրականացվի անցումային սխեմայով Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է |