Քննիչները պարզել են, թե Սինայում կործանված A321-ի որ մասում էր տեղադրված ռումբը23 նոյեմբերի 2015 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Քննիչները և հատուկ ծառայությունների աշխատակիցները կարողացել են պարզել, թե որտեղ էր տեղադրված ռումբը, որը Սինայի թերակղում Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական Airbus 321-ի կործանման պատճառ դարձավ: Ռումբը տեղադրված է եղել ուղևորներից մեկի աթոռի տակ: Դա պարզ է դարձել ինքնաթիռի բեկորների և ուղևորների մարմինների քիմիական և այլ հատուկ փորձաքննությունների արդյունքում: Ինչպես հայտնում է LifeNews-ը, այժմ առաջնային է այն վարկածը, որի համաձայն պայթյունը որոտացել է օդանավի 30-րդ կամ 31-րդ շարքում: Ըստ աղբյուրի, տրոտիլի համարժեքով մինչև 1 կգ հզորության ռումբը պայթել է 30 A կամ 31 A նստատեղի մոտ: Ինչպես նշում են մասնագետները, պայթյունի ալիքը տարածվել է դեպի առաջ` ինքնաթիռի «քիթը», մինչև 27-րդ շարքի ուղևորների աթոռները: Դեպի պոչը հարվածի ալիքը շարունակվել է մինչև 32-րդ շարքը: Ինքնաթիռի բեկորների և ուղևորների մարմինների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետները նշում են, որ այն տեղերը զբաղեցնող մարդիկ, որոնք ռումբի ենթադրայլ տեղադրման վայրում էին գտնվում, պայթյունի ժամանակ մահացել են վայրկյանների ընթացքում: 31А տեղում նստած էր Սանկտ Պետերբուրգի 78-ամյա բնակչուհի Ն.Բ-ն, իսկ առջևում, 30-րդ տեղում` պատուհանի մոտ 15-ամյա Մ.Ի-ն: Նույն ճակատագրին են արժանացել նրանց հարևաններն աջից և հարևան շարքերում: Հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավը, որը կատարում էր 9268 Շարմ էլ Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթը, վթարի ենթարկվեց թռիչքից 23 րոպե անց: Ինքնաթիռում կար 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: A321-ի ինքնագրիչների վերծանմամբ զբաղվող քննիչները հայտնել են, որ գրանցվել է պայթյուն, որը կապված չի եղել շարժիչի խափանման հետ: «Սև արկղերի» ձայնագրությունները թույլ են տալիս լսել պայթյունի աղմուկը, որը տեղի է ունեցել թռիչքի ժամանակ»: Նոյեմբերի 17-ին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հաստատեց Սինայի թերակղզում կործանված A321 ռուսական ինքնաթիռում ահաբեկչության փաստը։ Նա հայտնել է, որ օդանավում պայթուցիկ սարք է պայթել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարեց, որ Ռուսաստանը կփնտրի և կպատժի հանցագործներին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |