ԱՎԾ. 2014-ին ՀՀ-ում աղքատությունը նվազել է 2%-ով![]() 23 նոյեմբերի 2015 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանում աղքատների թիվը շարունակում է նվազել, և 2014-ին աղքատ է եղել բնակչության 30%-ը: Նոյեմբերի 23-ին հրապարակված «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցից ԱՎԾ տնային տնտեսությունների հետազոտությունների բաժնի պետ Դիանա Մարտիրոսովան մանրամասներ է ներկայացրել: Մասնավորապես, աղքատության գիծ է համարվել 40.264 դրամը: Այսինքն եթե 2014-ին Հայաստանում անձը կարողացել է ամսական ծախսել է 40.264 դրամից ավելի, նա աղքատ չի համարվել: «2014-ին 2013-ի նկատմամբ Հայաստանի տնտեսությունը աճեց 3.5%-ով, և գրանցվեց աղքատության մակարդակի նվազում 2 տոկոսային կետով։ 2014-ին աղքատության մակարդակը կազմել է 30%, այսինքն երկրի 10 բնակչից 3-ը ամսական 40.264 դրամ վերին աղքատության գիծը չեն հաղթահարել»,- հայտնել է Մարտիրոսովանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Պաշտոնական տվյալներով Հայաստանում աղքատների թիվը շարունակ կրճատվում է 2010-ից ի վեր․ եթե 2010-ին աղքատ էր բնակչության 35.8%-ը, ապա 2014-ին՝ 30%-ը: ԱՎԾ տվյալներով, 2008-ին աղքատ էր Հայաստանի բնակչության 27.6%-ը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |