Զեկույց. 2050-ին Հայաստանի յուրաքանչյուր երրորդ բնակիչը 60-ն անց կլինի

Զեկույց. 2050-ին Հայաստանի յուրաքանչյուր երրորդ բնակիչը 60-ն անց կլինի

PanARMENIAN.Net - Global AgeWatch-ը ներկայացրել է 2015-ի զեկույցը, որում վերլուծել են ժողովրդագրական վիճակն աշխարհի 96 երկրում:

Վարկանիշը վերլուծում է պետության վերաբերմունքը տարեցների նկատմամբ մի շարք պարամետրերի տեսակետից` կենսաթոշակ, աշխատանք, կրթություն, առողջապահություն, սոցիալական ներգրավվածություն հանրության կյանքում:

Հայաստանը ցուցակի մեջտեղում է` ընդհանուր վարկանիշի 43-րդ հորիզոնականում:

Ըստ զեկույցի, Հայաստանի բնակչության 16.3%-ը 60 տարեկանից բարձր տարիքի է: 2030-ին նրանց թիվը կհասնի 23,8%-ի, 2050-ին` 33,1%-ի:

Հարևան Վրաստանում 60 տարվա շեմը հատել է բնակչության 19.3%-ը, 2030-ին նրանց քանակը կհասնի 25.1%-ի, 2050-ին` 33%-ի: Ռուսաստանում ըստ 2015-ի տվյալների 60 տարեկանից բարձր է բնակչության 20%-ը, 2030-ին այդ թիվը կդառնա 24%, իսկ 2050-ին` 28%: Ադրբեջանը վարկանիշում ընդգրկված չէ:

2050 թ. աշխարհում 60-ից մեծ կլինի բնակչության 21,5%-ը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---